ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը երկուշաբթի հայտարարել է, որ երկկողմ առևտրային հեռանկարների հարցում Եվրամիությունը շատ առումներով ավելի վատն է, քան՝ Չինաստանը։ «Նրանք զգալիորեն զիջում են։ Կտեսնեք։ Բոլոր հաղթաթղթերը մեր ձեռքում են»,- հավելել է նա։ ԱՄՆ ներմուծվող եվրոպական ապրանքների նկատմամբ Թրամփի սահմանած մաքսատուրքերը վերացնելու վերաբերյալ Վաշինգտոնի հետ մի քանի փուլով բանակցություններից անկախ՝ Եվրամիությունը դեռևս էական առաջընթացի չի հասել։               
 

Դիվանագիտություն և անձնական կապեր

Դիվանագիտություն և անձնական կապեր
16.11.2024 | 08:20

Միջազգային հարաբերություններում անձնական կապերը չափազանց կարևոր նշանակություն ունեն: Անձնական կապերը շատ հաճախ լուծում են հարցեր, որոնք չեն լուծվում նույնիսկ դիվանագիտական խողովակներով: Հետևաբար, դրանց թերագնահատումը միամտություն է:

Հայաստանի պատմության ընթացքում հայտնի են պատմություններ, երբ Դեմիրճյանը, Տեր-Պետրոսյանը, Քոչարյանը և Սարգսյանը երկրի համար միջազգային հարաբերություններում խնդիրներ են լուծել բացառապես անձնական կապերի կամ իրենց գործընկերների հայամետ լինելու փաստի ուժով:

Հետևաբար, երբ ասում ենք՝ այս կամ այն գործիչը հայամետ է, նշանակում է նրա հետ աշխատելու և նաև անձնական հարաբերությունների տիրույթում հարցեր լուծելու համար կան լավ հիմքեր:

Իսկ այն հարցը, թե արդյո՞ք այս իշխանություններն ունեն այնպիսի անձնական կապեր, որ երկրի համար այդ հարթության վրա հարցեր լուծեն, այլ քննարկման առարկա է:

Սուրեն Սարգսյան

Դիտվել է՝ 2990

Մեկնաբանություններ